ՀՀ-ում կապույտ հազի և կարմրուկի դեպքերի աճ է գրանցվում վերջին տարիներին քաղաքացիների որոշակի խմբի չպատվաստվելու հետևանքով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում մի շարք վարակիչ հիվանդությունների գծով համաճարակային իրավիճակը վերջին երկու շաբաթվա ընթացքում կայուն է, ընդհանուր թվում կա որոշակի նվազման միտում, սակայն մի շարք հիվանդությունների պարագայում կա նաև աճ: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կապույտ հազի դեպքերի որոշակի աճ է նկատվում․ այս հիվանդության պարբերական սրացումները դիտվում են 3-5 տարին մեկ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը՝ նշելով, որ 2023-թվականից ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ  Հայաստանում կա կապույտ հազի ցուցանիշների որոշակի ավելացում:  

Կանխատեսվում է, որ 2024-ին այս միտումները կպահպանվեն, իսկ  2025-ին՝ կնվազեն: Թվերի բարձրացումը պայմանավորված է տարիների ընթացքում մարդկանց չպատվաստվելու կամ թերի պատվաստվելու հանգամանքով:

Գրիգորյանի խոսքով՝ հիվանդության կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումներ են: Նա հորդորեց քաղաքացիներին պատվաստվել՝ նշելով, որ Հայաստանում առկա է անվտանգ և շատ արդյունավետ դեղամիջոց: 

«Պատվաստումների բարձր մակարդակի արդյունավետությունն առավել տեսանելի է կարմրուկի պարագայում։ Պայմանավորված պատվաստումների բարձր ցուցանիշով՝ Հայաստանը 2007 թվականից կարմրուկի առումով համարվում էր էլիմինացված երկիր: Այսինքն՝ Հայաստանում չէին գրանցվում կարմրուկի տեղական փոխանցման դեպքեր: Դիտվում էին բերովի դեպքեր, որոնք շատ մեծ տարածում չէին գտնում: Այնինչ այսօր այլ իրավիճակ է։ Վերջին 16 տարիների ընթացքում քաղաքացիների որոշակի խմբի չպատվաստվելու կամ թերի պատվաստվելու հետևանքով  2023 թվականի բերովի դեպքը տեղային բռնկման պատճառ հանդիսացավ, ստեղծվեց համաճարակային իրավիճակ, որը շարունակվում է 2024 թվականին»,- նշեց Սվետլանա Գրիգորյանը։ 

Քանի որ զբոսաշրջային սեզոնը մեկնարկել է, և շատերը նախընտրում են ճանապարհորդել, մասնագետը հորդորում է ուշադիր լինել, պատվաստվել, քանի որ, կարմրուկով պայմանավորված,  մի շարք պետություններում համաճարակային իրավիճակը լարված է։ Մասնավորապես,  ակտիվությունը դիտվում է Ղազախստանում,  Հնդկաստանում, Ռուսաստանում, Ռումինիայում և այլ երկրներում: 

Գայանե Գաբոյան 

 

 

 

 

Հայերեն Русский

Ռուսաստանը հայտնել է ուկրաինական մոտ 1200 ԱԹՍ-ներով զանգվածային հարձակման ենթարկվելու մասին

Պայթյուն՝ գազալցակայանում. տուժածներ չկան

Մարդու իրավունքների աշնանային դպրոցի ուսանողները հյուրընկալվել են Ազգային ժողովում

Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով. նախարարը շրջայց է կատարել

Պետություն-համայնք համագործակցությամբ գազիֆիկացվում են Աշոցք համայնքի մի շարք բնակավայրեր

Հայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետ

Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում առանց վարանելու հարված կհասցնի Իրանին

Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտներն ինտեգրված նախագծային աշխատանք են իրականացրել «Հովհաննես Թումանյանը և Լոռվա կենսաբազմազանությունը» թեմայով

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու

Մի շարք ավիաընկերություններ երկարաձգել են դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը՝ հութիների հարձակումների ֆոնին