ՀՀ Ազգային ժողով

Հայաստանի ԱԺ պատգամավորներն ԱՄՆ–ում կմասնակցեն Առաջնորդության միջազգային ֆորումին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԺ պատգամավորներն ԱՄՆ–ում կմասնակցեն Առաջնորդության միջազգային ֆորումին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի պատգամավորները կգործուղվեն Չիկագո՝ մասնակցելու Առաջնորդության միջազգային ֆորումին:

 «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի կարգադրությունից: 

Առաջնորդության միջազգային ֆորումին մասնակցելու համար 2024 թվականի օգոստոսի 18-23-ը Չիկագո կգործուղվեն Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում