Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոռեժիսոր, սցենարիստ, կոլաժի վարպետ, ՀԽՍՀ և ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ հունիսի 20-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» թեմային: 

Արայիկ Հարությունյան, Դանիել Դանիելյան

Գևորգ Մանթաշյան, Արայիկ Հարությունյան, Դանիել Դանիելյան, Անահիտ Միքայելյան

Գևորգ Մանթաշյան, Արայիկ Հարությունյան, Դանիել Դանիելյան

Արայիկ Հարությունյան, Դանիել Դանիելյան, Անահիտ Միքայելյան

Արման Աբրահամյան, Գևորգ Մանթաշյան, Արայիկ Հարությունյան, Դանիել Դանիելյան

Հովիկ Մուսայելյան, Արման Աբրահամյան, Գևորգ Մանթաշյան

Հովիկ Մուսայելյան, Արման Աբրահամյան, Գևորգ Մանթաշյան, Արայիկ Հարությունյան, Դանիել Դանիելյան, Անահիտ Միքայելյան

Հովիկ Մուսայելյան, Արման Աբրահամյան, Գևորգ Մանթաշյան, Արայիկ Հարությունյան, Դանիել Դանիելյան, Անահիտ Միքայելյան

Հովիկ Մուսայելյան, Արման Աբրահամյան, Գևորգ Մանթաշյան, Արայիկ Հարությունյան, Դանիել Դանիելյան, Անահիտ Միքայելյան

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամականիշների մարումն իրականացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արման Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը: 

Արայիկ Հարությունյանը Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում նամականիշի մարումը կարևոր իրադարձություն համարեց: «Լինելով ֆիլատելիստ՝ կարծում եմ, որ նամականիշները շատ լավ են ստացվել: Առհասարակ Փարաջանովի հոբելյանի առթիվ կազմակերպված նախաձեռնությունների դիզայներական լուծումներն իսկապես ստացված են, ինչի առթիվ շնորհավորում եմ մեզ, իսկ նամականիշի մարումը Փարաջանովի արվեստը ներկայացնելու, նրա մասին ոչ միայն մեր հայրենակիցների, այլև օտարերկրացիների հետ խոսելու հերթական հնարավորությունն է»,-նշեց Հարությունյանը:

Անահիտ Միքայելյանի խոսքով՝ նամականիշը, որ պետք է ճամփորդի ամբողջ աշխարհում, ևս մեկ առիթ է, որ մարդիկ լսեն Փարաջանովի մասին, ճանաչեն նրան թե՛ որպես, ռեժիսորի, թե՛ որպես արվեստագետի: «Նա իր անունն աշխարհում ոսկե տառերով է գրել, և որքան էլ ժամանակ անցնի, նրա անունն ու ազգանունն ուրույն տեղ կունենան աշխարհի մշակույթի գունապնակում»,-շեշտեց Միքայելյանը:

Թանգարանի տնօրենը կարծում է՝ երկրի համար մեծ պատիվ է, երբ թողարկվում է այնպիսի արժեք, ինչպիսին նամականիշն է, որը Փարաջանովի միջոցով աշխարհին ներկայացնում է Հայաստանը:

320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Սերգեյ Փարաջանովը (1924-1990թթ.), իսկ 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է նրա «Վարիացիա Պինտուրիկիոյի ու Ռաֆայելի թեմաներով» կոլաժը (1989թ.): Նամականիշների վրա նաև առկա են «ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ» և «ՀԱՅ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով: 

Նամականիշների վրա նաև տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թվականների օրացույցում:

Նամականիշները տպագրվել են Ֆրանսիայի «Կարտոր» տպագրատանը 30 հազար օրինակով։ Դիզայնի հեղինակը Վահագն Մկրտչյանն է:   

Հոբելյանական տարում Փարաջանովին նվիրված մի շարք միջոցառումներ են իրականացվել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, իսկ հուլիսին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում կցուցադրվի Փարաջանովի մասին նկարահանված ֆիլմ, որը ստեղծվել է նաև թանգարանի աջակցությամբ: Հուլիսի 20-ին  Գյումրիում Փարաջանովի ստեղծագործությունները ներկայացնող ցուցահանդես է բացվելու, հետագայում Վրաստանում է ցուցահանդես բացվելու: Սեպտեմբերին թանգարանը կազմակերպելու է մեծ միջազգային գիտաժողով, ցուցահանդես, որում ներառվելու են Փարաջանովի՝ մասնավոր հավաքածուների ստեղծագործությունները: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, համագործակցելով Փոքր թատրոնի հետ թատերական, երաժշտական նախագիծ է ներկայացնելու:

 

Հայերեն Русский

Միասնության և համերաշխության տոն՝ սպորտի միջոցով. Ջերմուկում կայացավ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման արարողությունը

Մահացել է Պեքայի շրջանի հոգևոր հովիվ և Աթոռի միաբան Անանիա ծայրագույն վարդապետ Անանիա Գուճանեանը

Փետրվարի 3-ի միջոցառումների անոնս

Հենրիխ Մխիթարյանը գերխելացի խաղացող է. Սիմոնե Ինձագիի հարցազրույցն՝ «Արմենպրես»-ին

Արաբական հինգ երկրի արտգործնախարարներ հայտնել են Պաղեստինի վերաբերյալ համաժողովին մասնակցության մասին

Չինաստանը շուտով Հայաստանում նոր դեսպան կունենա. Չեն Մին

Հենրիխ Մխիթարյանը չի բացառում կարիերայի ավարտին հայկական թիմում խաղալու հեռանկարը. «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը

Բելգիայի նոր դաշնային կառավարության ծրագրում կարևորվում է արցախահայության անվտանգ վերադարձը

Իսրայելն ազատ է արձակել ավելի քան 180 պաղեստինցի բանտարկյալների

Ադրբեջանը ինքնաթիռի կործանումը որպես պատրվակ է օգտագործում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար. քաղաքագետ