Հայաստանի ֆուտբոլի ընտրանին նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոր վարկանիշային աղյուսակում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկ հորիզոնականով նահանջել է: Ընտրանին այժմ 96-րդ հորիզոնականում է:

Առաջատար եռյակում փոփոխություն չկա: Միմյանց հաջորդում են Արգենտինան, Ֆրանսիան և Բելգիան:

Լավագույն տասնյակում են նաև Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան, Նիդեռլանդները, Իսպանիան, Խորվաթիան, Իտալիան:

Հայերեն Español Русский