ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Սենատը հավանություն է տվել կառավարության սահմանադրական բարեփոխումներին, որոնք առաջարկել է երկրի վարչապետ Ջորջա Մելոնին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Euronews-ը՝ նշելով, որ ըստ վարչապետի՝ այն նախատեսում է, մասնավորապես, վարչապետի ուղղակի ընտրություն և կոչված է, ըստ նախաձեռնողների, կայունություն մտցնել ներքին քաղաքականություն ։
Ըստ Մելոնիի, կապահովվի կառավարության կայունությունը, կամրապնդվի վարչապետի դերը, իսկ իտալացիներին կերաշխավորվի իրենց երկրի ղեկավարին ինքնուրույն ընտրելու իրավունքը: