Պետք է շարունակաբար բարելավել ու շրջապատող աշխարհի առաջնահերթություններին համապատասխանեցնել ԵՊՀ-ի կրթական ծրագրերը. ռեկտոր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Պետական Համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտներին հանդիսավորությամբ ճանապարհելու, օրը հիշարժան դարձնելու, ինչպես նաև ուսումնառության ընթացքում ձեռքբերումներն ու հաջողությունները ևս մեկ անգամ արժևորելու նպատակով Երևանի պետական համալսարանի բակում անցկացվել է ԵՊՀ շրջանավարտների ավարտական միջոցառումը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԵՊՀ-ի տարածած հաղորդագրությունից, շուրջ 3300 մասնագետ այսուհետ իր գործունեությունը կծավալի Հայաստանում ու Հայաստանից դուրս՝ տարածելով ԵՊՀ-ում ստացած գիտելիքներն ու համակարգային արժեքները: Այս տարի համալսարանն ունի բակալավրիատի 2046 առկա ուսուցմամբ ու 418 հեռակա ուսուցմամբ, մագիստրատուրայի 667 առկա ուսուցմամբ, 153 հեռակա ուսուցմամբ շրջանավարտ: 

ԵՊՀ շրջանավարտների ավարտական միջոցառման մեկնարկը ազդարարվել է ՀՀ և ԵՊՀ օրհներգերով։ ԵՊՀ օրհներգը հնչել է Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի երգչախմբի կատարմամբ։ 

«Համալսարանը՝ որպես Հայաստանի Հանրապետության մտավոր ինքնիշխանության կարևորագույն կենտրոն, պետք է անի ամեն բան, որ մեր պետությունն ու հասարակությունը շարունակաբար համալրվեն մոտիվացված, բանիմաց, արդյունավետություն և զարգացում ապահովող, առաջադեմ, միջավայր փոխող, դժվարություններ ու ճգնաժամեր հաղթահարող անհատականություններով։ Սա է մեր առաքելությունը, սրան պետք է ուղղված լինեն մեր բոլոր ջանքերն ու ծրագրերը»,- հաջողություն մաղթելով շրջանավարտներին և խոսելով համալսարանի առաքելության մասին՝ նշել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: 

Նա հավելել է, որ պետք է շարունակաբար բարելավել ու շրջապատող աշխարհի առաջնահերթություններին համապատասխանեցնել ԵՊՀ կրթական ծրագրերը, շարունակել հետազոտել և գիտական նոր ձեռքբերումներ արձանագրել:

Անդրադառնալով այս տարվա շրջանավարտներին՝ Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծել է, որ կրթական այս շրջանի ավարտն անցած ճանապարհը գնահատելու և ապագայի համար հեռանկար սահմանելու հնարավորություն է։ Այն պետք է օգտագործել ապագան ճիշտ կառուցելու համար:

Լավագույն առաջադիմություն ունեցող 42 շրջանավարտներ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներից հանդիսավորությամբ ստացան իրենց ավարտական վկայականները։

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա