Միացյալ Նահանգներ

Ուկրաինական ճգնաժամի լուծումն անհնար է առանց ՌԴ-ի մասնակցության. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինական ճգնաժամի լուծումն անհնար է առանց ՌԴ-ի մասնակցության. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված խորհրդաժողովը չի եղել խաղաղության շուրջ բանակցություններ, դրանց անցկացման համար անհրաժեշտ է Ռուսաստանի մասնակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

«Այս գագաթնաժողովը պաշտոնական բանակցություններ չէր: Ի վերջո, պատերազմը բանակցությունների ճանապարհով դադարեցնելու համար կպահանջվի, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան բարեխղճորեն նստեն բանակցությունների սեղանի շուրջ», - ՄԱԿ-ի նիստում Թոմաս-Գրինֆիլդի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը:

Հունիսի 15-16-ին Լյուցեռնում տեղի է ունեցել ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ համաժողով, որին Ռուսաստանը չի մասնակցել։

Արձագանքելով այդ համաժողովին, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ առանց Ռուսաստանի մասնակցության՝ համաժողովը ոչ մի արդյունքի չի հանգեցրել։

Ավելի քան 90 երկրների մասնակցությամբ անցկացված համաժողովի ընթացքում Արևմտյան երկրները և նրանց դաշնակիցները դատապարտել են Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայում, սակայն մի շարք երկրներ չեն միացել վերջնական հայտարարությանը։

 

Հյուսիսային Կորեայի արձակած «աղբատար» օդապարիկները խափանել են Սեուլի օդանավակայանի աշխատանքը

Աշխարհ

Հյուսիսային Կորեայի արձակած «աղբատար» օդապարիկները խափանել են Սեուլի օդանավակայանի աշխատանքը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վճռականորեն դատապարտել է Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունը

Ռուսաստան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վճռականորեն դատապարտել է Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունը

Գազայում զոհերի թիվը հասել է 37 հազար 718-ի

Աշխարհ

Գազայում զոհերի թիվը հասել է 37 հազար 718-ի

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՄԱԿ-ը պարենի պակաս է կանխատեսել Գազայի ավելի քան 2 մլն բնակչի համար

Մերձավոր Արևելք

ՄԱԿ-ը պարենի պակաս է կանխատեսել Գազայի ավելի քան 2 մլն բնակչի համար

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելն ու ԱՄՆ-ը Իրանին նվիրված հանդիպումը կանցկացնեն հուլիսին

Աշխարհ

Իսրայելն ու ԱՄՆ-ը Իրանին նվիրված հանդիպումը կանցկացնեն հուլիսին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում