Աշխարհ

Գազայի հատվածի հիվանդանոցը գերծանրաբեռնված է ավելի քան չորս անգամ

2 րոպեի ընթերցում

Գազայի հատվածի հիվանդանոցը գերծանրաբեռնված է ավելի քան չորս անգամ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դեյր ալ-Բալահ քաղաքի Շուհադ ալ-Աքսա հիվանդանոցը, որը Գազայի հատվածի կենտրոնական մասում գործող երկու բուժհաստատություններից մեկն է, գերծանրաբեռնված է ավելի քան չորս անգամ, և էլեկտրամատակարարման հետ կապված մշտական ​​խնդիրների պատճառով բազմաթիվ հիվանդների կյանքը կարող է վտանգվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է վերոհիշյալ հիվանդանոցի ներկայացուցիչ Հալիլ Ալ-Դաքրանը։

«Հիվանդանոցում վիրավորների թիվն ավելի քան չորս անգամ գերազանցում է առկա մահճակալների թիվը, տնօրինությունը ստիպված է ժամանակավոր բաժանմունքներ կառուցել, վրաններ տեղադրել, որտեղ հիվանդների համար ստեղծված չեն համապատասխան պայմաններ, բայց այլևս ելք չկ։»,- ասել է Ալ-Դաքրանը:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում հիվանդանոցը հարյուրավոր վիրավորներ է ընդունել, հիմնականում՝ երեխաներ և կանայք, հատկապես Նուսեյրաթ ճամբարի ուղղությամբ Իսրայելի հարվածից հետո։

Հիմնական խնդիրների թվում Ալ-Դաքրանը նշել է դեղերի և այլ բժշկական պարագաների սուր պակասը, ինչպես նաև հիվանդանոցում առկա երկու էլեկտրական գեներատորներից մեկի խափանումը: Եթե ​​երկրորդ գեներատորը դադարի աշխատել, ռիսկի տակ կհայտնվեն ինտենսիվ թերապիայի հիվանդները, ինկուբատորներում գտնվող երեխաները և հեմոդիալիզ պահանջող հիվանդները:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում