Աշխարհ

Օրբանը հայտարարել է ՆԱՏՕ-ի երաշխիքների մասին՝ Հունգարիայի կողմից Ուկրաինային չաջակցելու հնարավորության առթիվ

2 րոպեի ընթերցում

Օրբանը հայտարարել է ՆԱՏՕ-ի երաշխիքների մասին՝ Հունգարիայի կողմից Ուկրաինային չաջակցելու հնարավորության առթիվ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունգարիան պայմանավորվել է ՆԱՏՕ-ի հետ, որ չի ուղարկի իր ուժերը՝ մասնակցելու դաշինքի գործողություններին՝ Ուկրաինային զորակցելու համար, և չի աջակցի նաև ֆինանսապես, եթե Նիդեռլանդների ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեն դառնա դաշինքի հաջորդ քարտուղարը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին  հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ 

«Մենք կարևոր պայմանավորվածություն ենք ձեռք բերել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Պայմանավորվել ենք, որ ոչ մի հունգար զինվորական չի մասնակցի ՆԱՏՕ-ի գործողություններին Ուկրաինայում և հունգարական ֆինանսական միջոցները չեն օգտագործվի նրանց աջակցելու համար»,- ասել է Օրբանը։

Հունգարիայի վարչապետը հավելել է, որ հանդիպումից հետո Մարկ Ռյուտեն հաստատել է իր աջակցությունն այդ համաձայնագրին և հավատարիմ կմնա դրան, եթե ստանձնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Օրբանը համապատասխան հայտարարությամբ նամակ է հղել Ռյուտեին։

Ավելի վաղ Նիդեռլանդների վարչապետը հունգարացի գործընկերոջը՝ Վիկտոր Օրբանին խոստացել էր, որ եթե ինքը դառնա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, Հունգարիան իրավունք կունենա հրաժարվել իր տարածքից դուրս դաշինքի գործողություններին մասնակցելուց՝ ի աջակցություն Ուկրաինայի։

 

Տեղադրություն

Հյուսիսային Կորեայի արձակած «աղբատար» օդապարիկները խափանել են Սեուլի օդանավակայանի աշխատանքը

Աշխարհ

Հյուսիսային Կորեայի արձակած «աղբատար» օդապարիկները խափանել են Սեուլի օդանավակայանի աշխատանքը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վճռականորեն դատապարտել է Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունը

Ռուսաստան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վճռականորեն դատապարտել է Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունը

Գազայում զոհերի թիվը հասել է 37 հազար 718-ի

Աշխարհ

Գազայում զոհերի թիվը հասել է 37 հազար 718-ի

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՄԱԿ-ը պարենի պակաս է կանխատեսել Գազայի ավելի քան 2 մլն բնակչի համար

Մերձավոր Արևելք

ՄԱԿ-ը պարենի պակաս է կանխատեսել Գազայի ավելի քան 2 մլն բնակչի համար

Իսրայելն ու ԱՄՆ-ը Իրանին նվիրված հանդիպումը կանցկացնեն հուլիսին

Աշխարհ

Իսրայելն ու ԱՄՆ-ը Իրանին նվիրված հանդիպումը կանցկացնեն հուլիսին

Ստամբուլում 15 ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել խոշոր վթար

Թուրքիա

Ստամբուլում 15 ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել խոշոր վթար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում