Եվրո-2024. Բելինգեմի գոլն առաջին հաղթանակը բերեց Անգլիային

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության C խմբի առաջին տուրում Անգլիան մրցեց Սերբիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Գելզենկիրխենում կայացած խաղի հենց մեկնարկում Անգլիան տիրել էր նախաձեռնությանը և  մեկը մեկի հետևից գրոհներ էր կազմակերպում: Անգլիացիներին հաջողվեց գրավել Սերբիայի դարպասը 13-րդ րոպեին: Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվելով` գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Բելինգեմը: Բաց թողած գնդակից հետո սերբերն առավել ակտիվ սկսեցին գործել հարձակման գծում:

Երկրորդ կեսի սկզբում երկու հավաքականները փոխանակվում էին արագ հակագրոհներով: Սերբերը խաղակեսի միջնամասում սկսեցին առավել կտրուկ գործել, բայց նրանց այդպես էլ չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը: Անգլիան հաղթեց նվազագույն հաշվով:

Սերբիա-Անգլիա` 0:1:

C խմբի երկրորդ տուրում Անգլիան հունիսի 20-ին կխաղա Դանիայի, իսկ Սլովենիա` Սերբիայի հետ:

Հայերեն Русский

Հայաստանն ու Ղրղզստանը երկկողմ առևտրաշրջանառության ավելի մեծ ներուժ ունեն. ՀՀ ԱԳ նախարար

Հուսով եմ՝ բոլորը հասկանում են, որ հարձակվելով Հայաստանի վրա, հարձակվում են ժողովրդավարական արժեքների վրա. Ալեն Սիմոնյան

Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը «Եվրաքվե» նախաձեռնությունը համարում է ժողովրդավարական գործընթացների լավ օրինակ

Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում․ Փաշինյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դժվարին, բայց անխուսափելի գործընթաց է. վերլուծություն

Օդի աղտոտվածությունը Բանգկոկում հասել է առողջության համար վտանգավոր մակարդակի

Հստակ է, որ Հայաստանը ցանկանում է ժողովրդավարական երկրների ճանապարհով ընթանալ. Լատվիայի խորհրդարանի խոսնակ

Հայաստանն ակնկալում է, որ առաջիկայում կստորագրվի ԵՄ-ի հետ գործընկերության նոր օրակարգը

Եվրոպան կվճարի Ուկրաինային մատակարարվող ամերիկյան զենքերի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման գործը դատախազն ուղարկել է դատարան