Պաղեստինի Կարմիր մահիկը Իսրայելին մեղադրել է իր աշխատակիցների ձերբակալման մեջ
1 րոպեի ընթերցում
![Պաղեստինի Կարմիր մահիկը Իսրայելին մեղադրել է իր աշխատակիցների ձերբակալման մեջ](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/06/16/aUNw0at5SR2mXT1DF0hXksmmI1LolEthmhY8TNV6.webp)
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունն Իսրայելի իշխանություններին մեղադրել է չորս բժիշկների կալանավորման և ամիսներ շարունակ գերության մեջ պահելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Պաղեստինի Կարմիր մահիկը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում՝ նշելով, որ շարունակում է անհայտ մնալ մոտ հինգ ամիս առաջ Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված իրենց 4 աշխատակցի ճակատագիրը:
Կազմակերպությունը խորը մտահոգություն է հայտնում կալանավորված իր աշխատակիցների անվտանգության համար, և կոչ է անում միջազգային հանրությանը շտապ միջամտել և ճնշում գործադրել Իսրայելի իշխանությունների վրա՝ նրանց անհապաղ ազատ արձակելու համար:
The Israeli occupation continues to forcibly disappeared 4 PRCS team members for more than 5 month.
— PRCS (@PalestineRCS) June 15, 2024
🚨PRCS expresses deep concern for the safety of its detained teams, whose fate remains unknown, and calls on the international community to urgently intervene to pressure the… pic.twitter.com/TgLfKwuRoY