Հայաստան

Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունը գործարկում է Next Level հետվճարային փաթեթների շարք, որը նոր անսահմանափակ հնարավորություններ է ընձեռելու բաժանորդներին։

Next Level 3000-ն այն բաժանորդների համար է, որոնք չեն պատկերացնում իրենց կյանքն առանց Facebook, Instagram, TikTok և այլ սոցիալական ցանցերի, YouTube-ի և այլ հավելվածների՝ այս փաթեթը առաջարկում է 30+ հավելվածի անսահմանափակ հասանելիություն։ 

Next Level 4000-ը և Next Level 5500 ներառում են անսահմանափակ ինտերնետ։ Փաթեթներն այն մարդկանց համար են, որոնք ամենօրյա կյանքում և աշխատանքի բերումով շատ ժամանակ են անցկացնում համացանցում։ 

Next Level 7500 հետվճարային փաթեթը տալիս է օգտատերերին լիարժեք ազատություն՝ անսահմանափակ րոպեներ տեղական բոլոր ցանցերում և անսահմանափակ ինտերնետ։

«Մեր փաթեթները մշակելուց մենք միշտ փորձում ենք հաշվի առնել բաժանորդների կարիքները։ Level Up փաթեթները հենց այդ տրամաբանությամբ են կազմվել։ Բայց այսօրվա բաժանորդները նոր կարիքներ ունեն՝ ոմանց անսահմանափակ ինտերնետ է պետք, ոմանք իրենց կյանքը չեն պատկերացնում առանց որոշակի հավելվածների։ Հենց դրա համար էլ մենք մշակել ենք այս հետվճարային փաթեթները՝ յուրաքանչյուրն իր անսահմանափակ բաղադրիչով։ Ուստի և մեծ ուրախությամբ ներկայացնում ենք Next Level փաթեթները, որոնց մեջ յուրաքանչյուր մարդ կգտնի իր անսահմանափակ ծառայությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նոր փաթեթների գործարկման առիթով Ucom-ը հայտարարում է Խաղարկություն՝ Next Level փաթեթներին միացող նոր բաժանորդների համար։ 

Ընտրելով Next Level հետվճարային փաթեթներից որևէ մեկը, բաժանորդները կմասնակցեն Next Level խաղարկությանը և հնարավորություն կունենան ստանալ 1000  նվերներից մեկը ՝ iPhone 15 և iPhone 15 Pro, Playstation 5, Macbook, Samsung, HONOR, Xiaomi սմարթֆոններ, ականջակալներ և այլն։ Ձեռք բերելով Next Level փաթեթներից մեկը՝ բաժանորդն ավտոմատ կստանա SMS, որտեղ նշված կլինի խաղարկության իր անհատական կոդը։ 

Հայերեն English Русский

Այժմ կա լավ հնարավորություն արագ ավարտելու պատերազմը և ապահովելու կայուն խաղաղություն. Ուկրաինայի նախագահ

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը

Առողջապահության նախարարը ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է համագործակցության նոր հնարավորությունները

ԱՄՆ-ը կուսումնասիրի ՌԴ-ի դիրքորոշումը Ուկրաինայի կարգավորման հարցում և ըստ այդմ կորոշի իր հետագա քայլերը. Մարկո Ռուբիո

ՀՀ ՆԳՆ-ն ահազանգում է կեղծ վարորդական վկայականների վաճառքի կիբեռմարտահրավերի մասին

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը. ՌԴ ԱԳՆ

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դատավորը մեղավոր է ճանաչվել ստրկական աշխատանքի հարկադրելու մեջ

Գլխավոր հարկադիր կատարողն այցելել է ՀԿԱԾ Շիրակի և Լոռու մարզային բաժիններ

Ուկրաինան սկսել է թիմ ձևավորել 30-օրյա հրադադարի վերահսկման համար

Թբիլիսին՝ 3 օրում. Ու՞ր գնալ, ի՞նչ ուտել և ինչպե՞ս խնայել Mastercard Travel Benefits-ի միջոցով