Մենք չենք եղել և չենք լինի թույլ իշխանություն․ Փաշինյան
1 րոպեի ընթերցում
![Մենք չենք եղել և չենք լինի թույլ իշխանություն․ Փաշինյան](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/06/13/KG0XGAlAhfs1y52ZszoIFxqFyWXYRWqlKgjrWCyd.webp)
ԵՐԵՎԱՆ,13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի իշխանությունը լեգիտիմության, օրենքի և օրինականության ուժով կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները ժողովրդավարությունը, պետության անկախությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք չենք եղել և չենք լինի թույլ իշխանություն։ Մենք կլինենք սիրող, կարեկցող, օգնող, աջակցող, հանդուրժող, բայց ոչ երբեք թույլ իշխանություն, որովհետև թույլ իշխանությունը աղետ է պետության համար։ Եվ մենք լեգիտիմության, օրենքի և օրինականության ուժով կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները ժողովրդավարությունը, պետության անկախությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Եվ սրանում, հույս ունեմ՝ տարընթերցում չկա»,-ընդգծեց Փաշինյանը։