Բաղրամյան պողոտայում բախումների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 85 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

«Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար։ Մյուս 16 անձինք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ»,- նշվում է հաղորդագրության մեջ: 

Հայերեն English Español Français ქართული