Իրավունք

Պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է. ՀՀ ՄԻՊ-ը՝ Երևանի միակ սինագոգի վրա հարձակման մասին

2 րոպեի ընթերցում

Պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է. ՀՀ ՄԻՊ-ը՝ Երևանի միակ սինագոգի վրա հարձակման մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն  անընդունելի է և դատապարտելի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանն ՝ անդրադառնալով Երևանի միակ սինագոգի ուղղությամբ քարով հարվածելուն:

«Հունիսի 11-ին լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել առ այն, որ հարձակում է տեղի ունեցել Երևանի միակ սինագոգի վրա. անհայտ անձը քարով հարվածել է հրեական կրոնական կենտրոնի պատուհանին ու կոտրել այն։ 

Դեպքի առթիվ հայտնում եմ իմ մտահոգությունը, պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն  անընդունելի է և դատապարտելի»,- նշված է Անահիտ Մանասյանի հայտարարության մեջ: 

Պաշտպանն ընդգծում է, որ իրավասու մարմինների կողմից գործի քննության շրջանակներում պատշաճ գնահատման պետք է արժանանա այն հանգամանքը, թե արդյոք արարքը կատարվել է ռասայական, ազգային, էթնիկ կամ կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով։  

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների, այդ թվում՝ կրոնական, լեզվական, մշակութային իրավունքների պաշտպանությունը և անվտանգությունը մեր երկրում պետք է երաշխավորված լինեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում