ՀՀ ՄԻՊ-ը պարզաբանում կպահանջի ԱԱԾ-ից Հաթերքի գյուղապետին ձերբակալելու ընթացքի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հաթերքի գյուղապետի ձերբակալման, նրա մանկահասակ երեխաներին մեքենայում միայնակ թողնելու հետ կապված պարզաբանում կպահանջի ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ-ը՝ հաշվի առնելով հանրային լայն արձագանքը, նաև ՄԻՊ աշխատակազմում ստացվող հարցումները:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ահազանգ է ստացվել առ այն, որ ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին՝ մեքենայում միայնակ թողնելով վերջինիս մանկահասակ երեխաներին։ Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ դեպքի մանրամասները  հրատապության կարգով բանավոր ընթացակարգով ճշտվել են պետական իրավասու մարմինների հետ:

Արդյունքում, պարզվել է, որ Վարդան Գրիգորյանն ազատ է արձակվել: Դեպքի հանգամանքների մանրամասները պարզելու  նպատակով գրավոր պարզաբանում կպահանջվի նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ Բյուրականի մոտակայքում սեփական մեքենայից ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին։

Իրավապաշտպանի գրառման մեջ նշվում էր՝ փորձում են ճշտել տեղեկությունը, որ ձերբակալողները մեքենայում մենակ են թողել Վարդան Գրիգորյանի մանկահասակ երեխաներին։

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին