Բանակ

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի շահառուների հատուցման գումարն աճել է 26 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի շահառուների հատուցման գումարն աճել է 26 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի շահառուների հատուցման գումարը 2024 թվականի հունվարի 1-ից բարձրացել է 26 տոկոսով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսին հայտնեց  Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանն՝ անդրադառնալով օրենսդրական փոփոխություններին, որոնց արդյունքում հիմնադրամը հնարավորություն է ստացել ֆինանսական հատուցումներից զատ իրականացնել նաև սոցիալական ծրագրեր։  

«Հատկապես, ցանկանում եմ նշել, որ այս տարվա սկզբի  հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, համագործակցելով կառավարության մեր գործընկերների հետ, մենք վերանայել և ինդեքսավորել ենք շահառուների հատուցման գումարը՝ բարձրացնելով այն 26 տոկոսով 2024թ․ հունվարի 1-ից։ Այս նախաձեռնության արդյունքում հիմնադրամի տարեկան պարտավորությունները կաճեն մոտ 4 միլիարդ ՀՀ դրամով»,- նշեց Սեյլանյանը։

Նրա խոսքով՝ անցյալ շաբաթ հոգաբարձուների խորհուրդը մեկ այլ որոշում է կայացրել, որը կբարելավի հիմնադրամի շահառուների՝ մանկուց հաշմանդամ ճանաչված երեխաների սոցիալական վիճակը:

 

Բաժին

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում