Աշխարհ

Մալավիի փոխնախագահը զոհվել է ինքնաթիռի կործանման հետևանքով

1 րոպեի ընթերցում

Մալավիի փոխնախագահը զոհվել է ինքնաթիռի կործանման հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փրկարարները հայտնաբերել են կործանված ինքնաթիռի բեկորները, որում գտնվում էին Մալավիի փոխնախագահ Սաուլոս Չիլիման և նրան ուղեկցող 9 անձինք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Sun պարբերականը:

Չիլիմայի և ինը մարդկանց մահը, որոնք գտնվում էին ինքնաթիռում, հաստատվել է Մալավիի նախագահի գրասենյակի կողմից։

Ինքնաթիռը վերելք էր կատարել հունիսի 10-ի առավոտյան` մայրաքաղաք Լիլոնգվեից, և պետք է նշանակման վայր հասներ 45 րոպեից։ Վերելքից կարճ ժամանակ անց ինքնաթիռն անհետացել է ռադարներից։

Միջադեպի մասին հաղորդագրությունից հետո երկրի նախագահ Լազարուս Չակվերան չեղարկել է պլանավորված ուղևորությունը Բահամյան կղզիներ։

Մալավիում սուգ է հայտարարվել։

Չիլիման Մալավիի փոխնախագահի պաշտոնն առաջին անգամ ստանձնել է 2014 թ. մայիսին։ 2020 թ. նա երկրորդ անգամ է երդում տվել այդ պաշտոնում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում