Հասարակական

ԱՍՀ նախարարը և Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են այդ երկրից Հայաստան աշխատուժի շարժի կարգավորման մեխանիզմներին

1 րոպեի ընթերցում

ԱՍՀ նախարարը և Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են այդ երկրից Հայաստան աշխատուժի շարժի կարգավորման մեխանիզմներին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, կարևորելով երկու բարեկամ երկրների արդեն իսկ ձևավորված սերտ համագործակցության շարունակականությունը՝ կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր՝ աշխատանքի իրավունքի իրազեկման, զբաղվածության և մարդկային կապիտալի զարգացման համատեքստում։

Ըստ աղբյուրի՝ կողմերը, մասնավորապես, անդրադարձել են Հնդկաստանից Հայաստան աշխատուժի շարժի կարգավորման հետ կապված մեխանիզմներին ու գործիքակազմին, փորձնական մոդելների մշակմանը, ինչպես նաև միջին հմտություններ ունեցող աշխատողների և բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման աշխատանքներին։

Նշվում է, որ քննարկվել է նաև փորձի փոխանակման, աշխատանքային և փորձագիտական խմբերի ներգրավման, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների կազմակերպման կարևորությունն ու անհրաժեշտությունը, ինչը կբարձրացնի աշխատուժի մրցունակությունն ու արտադրողականությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում