ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 10-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ քաղաքական երկխոսության և տարածաշրջանային թեմաների շուրջ:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: