Սպորտ

Գործարար Վաչե Մանուկյանը ցանկանում է գնել «Էվերթոն» ակումբը

1 րոպեի ընթերցում

Գործարար Վաչե Մանուկյանը ցանկանում է գնել «Էվերթոն» ակումբը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնաբնակ գործարար Վաչե Մանուկյանի ղեկավարած կոնսորցիումը միացել է անգլիական «Էվերթոն» ֆուտբոլային ակումբը գնելու պայքարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է The Guardian-ը:

Վաչե Մանուկյանը 400 միլիոն ֆունտ ստեռլինգ է առաջարկել «Էվերթոն»-ը գնելու համար՝ ներդրողների ներգրավելով նաև ԱՄՆ-ից և Ծոցի երկրներից։

Բացի Վաչե Մանուկյանից, անգլիական ակումբի գնման գործընթացին մասնակից են ուզում դառնալ նաև MSP Sports Capital-ի սեփականատերերը, ինչպես նաև բրիտանացի գործարարներ Էնդի Բելլն ու Ջորջ Դաունինգը:

Վաչե Մանուկյանը իր կարիերան սկսել է Միացյալ Թագավորությունում՝ աշխատելով որպես փաստաբան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում