Սպորտ

Պատանի շախմատիստները շարունակում են ելույթները Մ20 տարեկանների ԱԱ-ում

1 րոպեի ընթերցում

Պատանի շախմատիստները շարունակում են ելույթները Մ20 տարեկանների ԱԱ-ում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պատանիների առաջնությունում գրոսմայստերներ Էմին Օհանյանը և Մամիկոն Ղարիբյանն ունեն 5.5 միավոր և առաջատարից հետ են մնում կես միավորով։ Հունիսի 11-ին Մամիկոնը և Էմինը կխաղան միմյանց դեմ: Միջազգային վարպետ Արսեն Դավթյանն ունի 4 միավոր:

Աղջիկների առաջնությունում կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանն ունի 5.5 միավոր և առաջատարից հետ է մնում կես միավորով։ Միլենա Գասպարյանն ունի 4 միավոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում