Տարածաշրջանային

Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը

1 րոպեի ընթերցում

Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու Թուրքիայի որոշումը ուժի մեջ կմնա մինչև Գազայի հատվածում մշտական ​​հրադադարի հաստատումը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է հանրապետության առևտրի նախարար ղեկավար Օմեր Բոլաթը։

«Երբ մայիսի 2-ից որոշեցինք ամբողջությամբ դադարեցնել առևտուրն Իսրայելի հետ, ընդգծեցինք՝ մեր նպատակն է, որ Իսրայելը հնարավորինս շուտ համաձայնի մշտական ​​և անհապաղ զինադադարի, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի պարենամթերքի առաքումը տարածաշրջան, բժշկական և հումանիտար օգնությունը: Քանի դեռ մենք դա չենք տեսել, Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու մեր որոշումը կմնա ուժի մեջ»,-նախարարի խոսքերը մեջբերել է 24TV-ն:

Նրա խոսքով՝ Պաղեստինի հետ առևտուրը շարունակվում է։ «Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի պաղեստինյան տնտեսությունը նվազագույն կորուստներ կրի»,-ասել է Բոլաթը Պաղեստինի էկոնոմիկայի նախարար Մուհամեդ ալ-Ամուրի հետ հանդիպումից հետո։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում