Իրանը և Հնդկաստանը համատեղ կաշխատեն՝ ընդլայնելու երկկողմ կապերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ Իրանը և Հնդկաստանը կշարունակեն երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և բարգավաճման ամրապնդման համատեղ աշխատանքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին հղած ուղերձում Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամադ Մոխբերը պետությունների միջև բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման կոչ է արել։

Հաղորդվում է, որ Իրանի նախագահի պաշտոնակատարը շնորհավորել է Մոդիի կուսակցությանը Հնդկաստանի համընդհանուր ընտրություններում հաղթանակի համար։

«Մոխբերն ընդգծել է, որ Մոդիի ղեկավարությամբ և առաջնորդությամբ Հնդկաստանը դարձել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր գործընկերներից մեկը»,-նշել է նա՝ հույս հայտնելով, որ երկու պետությունների վճռականության շնորհիվ Թեհրանը և Դելին կդառնան հարաբերությունների էլ ավելի բարելավման վկաները։

Հնդկաստանի վարչապետ Մոդին, իր հերթին, նամակ է ուղարկել Մոխբերին և շնորհակալություն հայտնել շնորհավորական ուղերձի համար։

«Իրանը և Հնդկաստանը կշարունակեն երկկողմ հարաբերությունների ընդլայնման և տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և բարգավաճման ամրապնդման համատեղ աշխատանքը»,-ասել է Մոդին։

Հնդկաստանում յոթ փուլից բաղկացած ընտրությունները, որոնք աշխարհում ամենախոշորն էին, սկսվել էին ապրիլի 19-ին և եզրափակվել են հունիսի 4-ին։ Ընտրությունների արդյունքներով «Ազգային դեմոկրատական ​​դաշինքը» (NDA–National Democratic Alliance)՝ վարչապետ Նարենդրա Մոդիի «Հնդկաստանի ժողովրդական կուսակցության» (BJP– Bharatiya Janata Party) գլխավորությամբ, ընտրությունների նախնական արդյունքներով ստացել է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի տեղերի կեսից ավելին։ Վերջին տվյալների համաձայն՝ Մոդիի կոալիցիան ստացել է 298 տեղ խորհրդարանի 543-տեղանոց ստորին պալատում՝ Լոկ Սաբհայում։ Ընդդիմադիր I.N.D.I.A. (Indian National Developmental Inclusive Alliance-«Հնդկաստանի զարգացման ազգային ներառական դաշինք») կոալիցիան, որը ներառում է 28 կուսակցություն, վերջին տվյալներով ունի 225 տեղ։

Հայերեն

150 դրամ՝ մեկ ուղևորության համար. Ավինյանը հայտարարությամբ է հանդես եկել

Արին Բերդի փողոցի կահույքի արտադրամասի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել

Ավելի մեծ շեշտ պետք է դնենք մեր ոչ միայն նահատակների, այլև մեր զինծառայողների վաստակը գնահատելու համար. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին

Կառավարությունը նախատեսում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդի տևողությունը

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ

Կառավարությունը կսահմանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

Կառավարությանը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը

Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ ռուսական պատվիրակություն է ժամանել Դամասկոս

Հանրապետությանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ