ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն որոշում է ընդունել այցագրային սահմանափակումներ մտցնել մի շարք վրացի քաղաքացիների նկատմամբ՝ կապված Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հաստատման հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«ԱՄՆ-ն խորապես մտահոգված է մնում «Վրացական երազանք» կուսակցության հակաժողովրդավարական գործողությունների և վերջերս նրա հայտարարությունների և հռետորաբանության առնչությամբ…. Մենք քայլեր ենք ձեռնարկում Վրաստանի տասնյակ քաղաքացիների նկատմամբ վիզային սահմանափակումներ մտցնելու համար», - ասել է Միլլերը ճեպազրույցի ժամանակ։

Նա հիշեցրել է, որ Վրաստանի իշխանությունների քաղաքականության պատճառով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Վաշինգտոնի և Թբիլիսիի միջև երկկողմ համագործակցությունը վերանայելու մասին։

«Սահմանափակումները կվերաբերեն Վրաստանում ժողովրդավարության խարխլման համար պատասխանատու անձանց, ինչպես նաև նրանց մերձավոր ազգականներին.... Վիզային սահմանափակումների առաջին փուլը տարածվում է «Վրացական երազանք» կուսակցության անդամների, Վրաստանի խորհրդարանի անդամների, իրավապահ մարմինների աշխատակիցների և մասնավոր անձանց վրա», - պարզաբանել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:

Միլլերը հավելել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում չեղարկել Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը:

«Մենք առաջվա պես հույս ունենք, որ Վրաստանի ղեկավարները կվերանայեն իրենց գործողությունները և քայլեր կձեռնարկեն իրենց երկրի կողմից վաղուց հայտարարված ժողովրդավարական և եվրաատլանտյան ձգտումների իրականացման ուղղությամբ։ Բայց եթե նրանք այդպես չվարվեն, ԱՄՆ-ն պատրաստ է լրացուցիչ գործողություններ ձեռնարկել», - ընդգծել է Միլլերը։

Անցած շաբաթ Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաղթահարել է նախագահի վետոն, որը դրվել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։ Խորհրդարանի խոսնակն օրենքը ստորագրել էր հունիսի սկզբին։

Օրենքով նախատեսվում է, որ հասարակական կազմակերպությունները և ԶԼՄ-ները, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվեն որպես «օտարերկրյա ուժի շահերը հետապնդող» կազմակերպություններ։ Վրաստանի իշխանությունները հայտնում են, որ օրենքը կոչված է ապահովելու ՀԿ-ների ֆինանսավորման թափանցիկությունը։ Օրենքի ընդունումը Վրաստանում առիթ է դարձել բազմահազարանոց ցույցերի:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը