Սպորտ

Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են իտալական ակումբները

1 րոպեի ընթերցում

Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են իտալական ակումբները

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդար»-ի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են իտալական ակումբներից մի քանիսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: Սպերցյանով հետաքրքրված են «Յուվենտուս»-ը, «Լացիո»-ն, «Նապոլի»-ն և «Ֆիորենտինա»-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպաններից է: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության ավարտված մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է 29 հանդիպման, դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

«Կրասնոդար»-ը դարձել է Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության փոխչեմպիոն:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում