Գեղարքունիքի մարզում 12-րդ դասարանի շրջանավարտների ամենամեծ թիվը գրանցվել է Ծովինար և Լիճք համայնքներում

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում 2024 թվականի հունիսի 4-ից ընթանում են 2023-2024 ուսումնական տարվա սովորողների գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախատեսված է 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունները սկսել և ավարտել հունիսի 6-19-ն ընկած ժամանակահատվածում, 9-րդ դասարանի ավարտական քննությունները՝ հունիսի 4-17-ն ընկած ժամանակահատվածում, իսկ 4-րդ դասարանի գիտելիքների ստուգումը՝ հունիսի 7-11-ն ընկած ժամանակահատվածում։

12-րդ դասարանի շրջանավարտները պետական ավարտական քննություններ կհանձնեն 3 առարկաներից, 9-րդ դասարանցիները՝ 6 առարկաներից, 4-րդ դասարանցիների գիտելիքները կստուգվեն 2 առարկաներից։

Գեղարքունիքի մարզում 12-րդ դասարանի շրջանավարտների թիվը 1509 է, որից 1106-ը հաճախում են մարզային ենթակայության, իսկ 403-ը՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայության դպրոցներ։

9-րդ դասարանի շրջանավարտների թիվը մարզում 2671 է, որից 2640-ը հաճախում են մարզային ենթակայության, իսկ 31-ը՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայության դպրոցներ։

Մարզում 12-րդ դասարանի շրջանավարտների ամենամեծ թիվը գրանցվել է Ծովինարի և Լիճքի միջնակարգ դպրոցներում՝ 49-ական աշակերտ, իսկ 9-րդ դասարանի շրջանավարտների ամենամեծ թիվը՝ Սևանի Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ 127 աշակերտ։

12-րդ դասարանի շրջանավարտներ չունեն Գեղարքունիքի մարզի Ախպրաձորի, Այրքի և Կախակնի՝ միջնակարգ, իսկ 9-րդ դասարանի շրջանավարտներ ՝ Նորատուսի թիվ 3, Կալավանի միջնակարգ և Ազատի հիմնական դպրոցները։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Զինված ուժերի ժամկետային զինծառայող է մահացել

Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի իր գործընկերոջ հետ

Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարհային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին