Ազատ ոճային ըմբիշները 2 ոսկե մեդալ են նվաճել Բուդապեշտի միջազգային մրցաշարում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներն ավարտեցին ելույթները միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող վարկանիշային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած մրցաշարում Հայաստանը նվաճել է 3 մեդալ` 2 ոսկի, 1 արծաթ:

Մրցաշարի ոսկե մեդալակիր է դարձել 61 կգ քաշային Արսեն Հարությունյանն, ով եզրափակչում գերազանցել է Ղրղըզստանի ներկայացուցիչ Թաիրբեկ Ժումաշբեկուլուին։

70 կգ քաշային կարգի եզրափակչում մրցել են Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Վազգեն Թևանյանը և Արման Անդրիասյանը: Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն Արման Անդրիասյանին հաջողվել է առավելության հասնել: Թևանյանը նվաճել է արծաթե մեդալ:

Առավել վաղ Հայաստանի հավաքականից Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր էին նվաճել Վազգեն Թևանյանը և Արսեն Հարությունյանը:

Հայերեն العربية فارسی Русский Türkçe 中文

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար