Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետին

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ուլֆ Կրիստերսոնին՝ Ազգային տոնի առիթով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեդիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առթիվ։

Շվեդիան Հայաստանի վստահելի գործընկերն է, և մենք կարևորում ենք Հայաստանի և Շվեդիայի գործընկերային հարաբերությունների շարունակական զարգացումը:

Հայաստանը բարձր է գնահատում իր առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերների հաղթահարման գործում շվեդական կառավարության ցուցաբերած աջակցությունը։

Մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը հնարավորություն է ընձեռում ընդլայնելու մեր փոխգործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առավել խթանման, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն կապերի սերտացման համատեքստում։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք Հայաստանի և Շվեդիայի համագործակցությանը՝ նպաստելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի օգտագործմանը։

Մաղթում եմ Ձեզ և Շվեդիայի կառավարությանը հաջողություն և նոր ձեռքբերումներ, իսկ բարեկամ շվեդ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում