«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ փակ կլինեն մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնի կազմակերպչական աշխատանքների, տաղավարների և բեմերի տեղադրման և այլ բարձր ձայնով մոնտաժային և ապամոնտաժային աշխատանքների իրականացման նպատակով մի քանի փողոցների երթևեկությունը դադարեցվելու է միջոցառումներից 2 օր շուտ՝ հունիսի 5-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած մինչև հունիսի 10-ի առավոտյան ժամը 08:00-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Ըստ այդմ՝ դադարեցվում են հետևյալ փողոցների երթևեկությունը՝ Սարյան-Եկմալյան խաչմերուկից դեպի Սարյան-Պուշկին խաչմերուկը: Սարյան փողոցից դեպի Եկմալյան փողոց տանող ներքին փողոցը բաց կլինի երթևեկության համար: Պուշկինից-Սարյան խաչմերուկից դեպի Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկը: Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Սպենդարյան-Մոսկովյան խաչմերուկը, երթևեկությունը՝ Սպենդարյան փողոցով դեպի Մոսկովյան 28 շենքի ետնաբակը՝ միայն բնակիչների համար անցանելիությամբ: Սպենդարյան-Մոսկովյան խաչմերուկից դեպի Մոսկովյան-Զորյան խաչմերուկը, երթևեկությունը՝ Բաղրամյան-Մաշտոց հատման հատվածի անցանելիությամբ: Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Թումանյան-Փարպեցի խաչմերուկը՝ Փարպեցու փողոցով ձախ դեպի Թումանյան փողոց անցանելիությամբ:

Երևանի քաղաքապետարանը պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ