ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 5-ին այցելել է Պլովդիվ քաղաքում բացված «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սուրեն Պապիկյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
«Մասնակցել եմ ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը:
Այնուհետև շրջել եմ ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել սպառազինության ներկայացված ցուցանմուշներին, զրուցել ռազմաարդյունաբերական մի շարք ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ»,- գրել է նախարարը: