Տարածաշրջանային

Վրաստանն արտաքսել է ավելի քան 40 օտարերկրացիների, որոնց թվում կան հայեր

1 րոպեի ընթերցում

Վրաստանն արտաքսել է ավելի քան 40 օտարերկրացիների, որոնց թվում կան հայեր

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլին և մայիսին Վրաստանի ներքին գործերի նախարարությունը երկրից արտաքսել է 42 մարդու՝ Միգրացիոն օրենսդրության խախտման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Վրաստանի ՆԳՆ-ն։

Ըստ հաղորդագրության՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչությունը վերջին երկու ամսվա ընթացքում ձերբակալել է 42 քաղաքացու․ նրանց մի մասը երկրից հեռացել է հոժարակամորեն, մի մասն էլ՝ հարկադրաբար։

Վտարվածների թվում են Հայաստանի, Իրաքի, Իրանի, Ալժիրի, Պակիստանի, Ռուսաստանի, Հորդանանի, Եգիպտոսի և այլ երկրների քաղաքացիներ։ Նշվում է նաև, որ արտաքսվել են Ադրբեջանի ութ անչափահաս քաղաքացիներ, որոնք Վրաստան են ժամանել առանց օրինական հիմքերի և ներքաշված են եղել «զանազան հակահասարակական գործունեության մեջ»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում