Տարածաշրջանային

Թուրքիան ցանկանում է միանալ BRICS-ին

1 րոպեի ընթերցում

Թուրքիան ցանկանում է միանալ BRICS-ին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Չինաստանում հայտարարել է, որ Թուրքիան ցանկություն ունի միանալ BRICS-ին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

«Իհարկե, մենք կցանկանայինք դառնալ BRICS-ի անդամ: Տեսնենք, թե ինչի կարող ենք հասնել այս տարի»,- ասել է Ֆիդանը:

Այս հարցը կքննարկվի Նիժնի Նովգորոդում կայանալիք BRICS-ի ԱԳ նախարարների հանդիպմանը։

Ֆիդանը Պեկինում միջոցառման ժամանակ ասել է նաև, որ ակնկալում է մասնակցել Ռուսաստանում BRICS-ի նախարարների հանդիպմանը։ Սպասվում է, որ այս հանդիպման օրակարգային թեմաներից մեկը կլինի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի՝ BRICS-ին միանալու հնարավորությունը, գրում է South China Morning Post (SCMP) թերթը։

BRICS-ի անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում