Իրանում սկսվել է թեկնածուների ընտրությունը նախագահական ընտրությունների մասնակիցների վերջնական ցուցակի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը սկսում է թեկնածուների ընտրությունը՝ կազմելու այն հավակնորդների վերջնական ցուցակը, որոնց թույլ կտրվի մասնակցել իսլամական հանրապետության նախագահի արտահերթ ընտրություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը։

«Այսօրվանից կսկսվի 14-րդ նախագահական ընտրություններին մասնակցելու համար առաջադրված թեկնածությունների քննարկումը», - նրա խոսքերն է մեջբերում IRIB պարբերականը։

Նազիֆը հիշեցրել է, որ այս ընթացակարգին հատկացված հինգ օրվա ընթացքում նախընտրական շտաբում, ընդհանուր առմամբ, գրանցվել է 80 մարդ։ Նրանք ոչ բոլորն են հայտնվելու քվեաթերթիկում, քանի որ նրանց թեկնածություններին դեռ պետք է հավանություն տա Սահմանադրության պահապանների խորհուրդը։

Հավակնորդները քարոզարշավի համար կունենան երկու շաբաթ: Արտահերթ ընտրությունները նշանակված են հունիսի 28-ին։ Դրանք անցկացվում են մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան պատճառով։ Նրա հետ ուղղաթիռում էին արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Իսլամական Հանրապետության մի շարք պետական գործիչներ։ Օդանավի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։

Իսլամական Հանրապետությունում նախագահի պաշտոնի թեկնածուների գրանցումը տեղի է ունեցել մայիսի 30-ից մինչև հունիսի 3-ը։ 278 հոգուց ընտրական հանձնաժողովն ընդունել է 80 քաղաքական գործիչների փաստաթղթերը։ Իրենց թեկնացություններն են առաջադրել երկրի փոխնախագահները, Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, գործող կառավարության 3 և 13 նախկին նախարարներ, տարբեր ժամկետների խորհրդարանի (Մեջլիսի) 38 պատգամավորներ, այդ թվում՝ 4 կանայք, Մեջլիսի նախկին խոսնակ Ալի Լարիջանին և ներկայիս խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին