Քաղաքականություն

Երևանն Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ակնկալում է կոնկրետ պայմանավորվածությունների իրականացում

1 րոպեի ընթերցում

Երևանն Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ակնկալում է կոնկրետ պայմանավորվածությունների իրականացում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթացում մի շարք հարցերի շուրջ բավականին լայն փոխըմբռնում ունեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը՝ անդրադառնալով տարբեր երկրների հետ հարաբերութուններին:

«Մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում: Ակնհայտորեն արդեն ժամանակն է, որ մենք տեսնենք նաև գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ»,-ասաց Միրզոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում