Տարածաշրջանային

Վրաստանի հյուսիսում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Վրաստանի հյուսիսում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի հյուսիսում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնը գտնվել է Իրի գյուղում (Ռաչա Լեչխումի - Քվեմո Սվանեթի տարածաշրջան)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։

Ըստ Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի՝ Թբիլիսիի ժամանակով ժամը 02:03-ին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Վրաստանը չափավոր սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վրաստանում գրանցված ամենահզոր երկրաշարժը՝ 7,0 մագնիտուդով, տեղի է ունեցել 1991 թվականին Ռաչայի և Իմերեթի (Արևմտյան Վրաստան) տարածաշրջաններում։ Ինտենսիվությունը էպիկենտրոնում կազմել է 9 բալ։ Այս երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 200 մարդ, ավերվել գրեթե 46 000 տուն և 1000 արդյունաբերական օբյեկտ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում