Իրանում ավարտվել է նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանում ավարտվել է արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին

հայտնում է Tasnim-ը՝ մանրամասնելով, որ այսօր ժամը 18:00-ին ավարտվել է հինգշաբթի՝ մայիսի 30-ին մեկնարկած 14-րդ նախագահական ընտրություններին թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետը։

Ըստ աղբյուրի՝ նախընտրական շտաբում դեռևս շարունակվում է մի քանի թեկնածուի գրանցման գործընթացը։

Վերջին օրն իր թեկնածությունն է առաջադրել 43, իսկ ընդհանուր առմամբ, դիմումներ ներկայացնելու համար սահմանված հնգօրյա ժամկետում նախընտրական շտաբը գրանցել է 80 մարդու, ովքեր ցանկանում են պայքարել Իրանի նախագահի պաշտոնի համար։

Իրանում նախագահական արտահերթ ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Արևելյան Ատրպատական նահանգում՝ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից վերադառնալիս։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չէր մնացել։

Համաձայն Իրանի Սահմանադրության՝ նախագահի մահվան դեպքում նախագահի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է երկրի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը, մինչև ընտրությունների անցկացումը։

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին