Վարչապետի աշխատակազմը շատ ակտիվ ներգրավված է աղետի վերացման գործընթացներում․ Արայիկ Հարությունյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետի աշխատակազմը շատ ակտիվ ներգրավված է աղետի գոտու և աղետից ստեղծված հետևանքների վերացման գործընթացներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով վարչապետի աշխատակազմի՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը։

«Ճգնաժամային խումբ ունենք, որը աղետի գոտու և աղետի ստեղծած հետևանքների վերացմամբ է զբաղված։ Վարչապետի աշխատակազմը շատ ակտիվ, առաջին րոպեներից ներգրավված է այս գործընթացներում։ Աշխատակազմի ղեկավարի տեղակալն ընդգրկված է այդ աշխատանքային խմբում։ Մենք ամեն կերպ աջակցում են բոլոր առաջարկներին, որոնք գալիս են այդ խմբին։ Վերջերս էլ շատ հրատապ կերպով հատկացումներ արեցինք և աշխատակազմն արագ կազմակերպեց քվեարկությունը և նախագծերի շրջանառումը, որպեսզի դա կարողանանք իրականացնել»,-ասաց Հարությունյանը։

Հայերեն Русский

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր նվաճում է համարում

ԱԺ նախագահն առաջարկում է Հոկտեմբերի 27-ի գործի չբացահայտման վերաբերյալ հարցերն ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան