Հասարակական

Մենք ամենևին դեմ չենք փողոցում ծավալվող գործընթացներին․ Արայիկ Հարությունյանը՝ բողոքի ակցիաների մասին

1 րոպեի ընթերցում

Մենք ամենևին դեմ չենք փողոցում ծավալվող գործընթացներին․ Արայիկ Հարությունյանը՝ բողոքի ակցիաների մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից ծավալվող բողոքի ակցիաներին։

«Մենք ամենևին փողոցում ծավալվող գործընթացներին դեմ չենք։ Դուք տեսել եք, որ մեր իշխանության օրոք բազմաթիվ քաղաքական գործընթացներ են եղել փողոցում, բայց համապատասխան ինստիտուտները հասարակական կարգի խախտումների դեպքում համապատասխան գնահատականներ են տալիս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե փողոցով եկած իշխանությունը ինչո՞ւ է կոպիտ վերաբերվում այն մարդկանց, ովքեր փողոցով ցանկանում են հասնել ինչ-որ փոփոխության։

Նրա խոսքով՝ երբ խաղաղ անհնազանդության ակցիաներ են անցկացվում և հասարակական կարգը չի խախտվում, ոստիկանություն ամբողջությամբ աջակցում է այդ ակցիաներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում