Փաշինյանն իր ուղերձում հաստատում է Հայոց ցեղասպանության փաստն ու դրա մասշտաբները․ Գրեգ Սարգսյանն արձագանքել է Լեմկինի ինստիտուտի հայտարարությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Զորյան ինստիտուտի տնօրեն Գրեգ Սարգսյանն անդրադարձել է Լեմկինի ինստիտուտի հայտարարությանը, որով վերջինս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր իբր Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեջ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր հոդվածում Գրեգ Սարգսյանը իր զարմանքն է արտահայտել, որ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Լեմկինի ինստիտուտը համարել է վարչապետի կողմից Ցեղասպանության ժխտում։

«Ես գտնում եմ, որ Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը զարմանալի է, ոչ անհրաժեշտ և անպատասխանատու։ Այն կարդալն ինձ մղեց հասկանալու դրա շարժառիթներն ու հնչող մեղադրանքների հիմքերը»,- գրում է Սարգսյանը։

Նա շեշտում է, որ իր ուղերձի հենց առաջին պարբերությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ ընդգծում է օրվա խորհուրդը և հաստատում է Հայոց ցեղասպանության փաստը։

Սարգսյանը մեջբերել է վարչապետի ուղերձի առաջին պարբերությունը․ «Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի 1.5 միլիոն զոհերի հիշատակը, ովքեր 1915 թվականից Օսմանյան կայսրությունում սրի քաշվեցին հայ լինելու համար»:

Նա ընդգծել է, որ այս հատվածում, որը, կարծես, ակամա դուրս է մնացել Լեմկինի ինստիտուտի վերլուծությունից, Նիկոլ Փաշինյանը չի փորձում ժխտել կամ նվազեցնել Հայոց ցեղասպանության մասշտաբները։ Գրեգ Սարգսյանը շեշտում է, որ այս մեկ նախադասությամբ ՀՀ վարչապետն ընդգծում է Ցեղասպանության ճանաչման 4 անուղղակի հաստատումները․

«Առաջին հերթին նա հավասարություն է դնում Հայոց ցեղասպանություն և Մեծ եղեռն տերմինների միջև՝ թույլ տալով դրանց փոխանակելիությունը։ Երկրորդ․ հաստատելով 1․5 միլիոն հայերի կորուստը՝ նա Ցեղասպանության մասշտաբներն ու դաժանությունը ժխտելու որևէ փորձ չի անում։ Երրորդ՝ նա ընդունում է, որ 1․5 միլիոն հայեր սրի են քաշվել Օսմանյան կայսրության ամբողջ տարածքում։ Չորրորդ՝ նշվում է, որ 1․5 միլիոն հայերը սրի են քաշվել պարզապես հայ լինելու համար՝ ելնելով ազգային, էթնիկ և կրոնական նկատառումներից»,- իր հոդվածում գրել է Զորյան ինստիտուտի տնօրենը։

Նա հարց է բարձրացնում, թե ինչու Լեմկինի ինստիտուտը իր վերլուծության մեջ չի ներառել վարչապետի ուղերձի վերոնշյալ հատվածը, որը հստակ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դրա մասշտաբները և դրա հիմքում ընկած պատճառները։

Սարգսյանը նաև նշել է, որ հոդվածում արտահայտել է բացառապես իր կարծիքը և որ այն Զորյան ինստիտուտի պաշտոնական տեսակետը չէ։

Գրեգ Սարգսյանը նաև երախտագիտություն է հայտնել Լեմկինի ինստիտուտին ցեղասպանագիտության ուղղությամբ կատարած լուրջ և կարևոր աշխատանքի համար։

Հայերեն English Español Français Русский Türkçe

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն