Սպորտ

Հայ մրցավարները կսպասարկեն կանանց ԵԱ-ի Բոսնիա և Հերցեգովինա-Մալթա հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Հայ մրցավարները կսպասարկեն կանանց ԵԱ-ի Բոսնիա և Հերցեգովինա-Մալթա հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մրցավարները կսպասարկեն Կանանց Եվրոպայի առաջնության Բոսնիա և Հերցեգովինա-Մալթա հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հունիսի 6-ին Բոսնիա և Հերցեգովինայի Զենիցա քաղաքում կկայանա Կանանց Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի Բոսնիա և Հերցեգովինա-Մալթա հանդիպումը:

Հանդիպման մրցավար է նշանակվել Սոֆիկ Թորոսյանը, մրցավարի օգնականներ՝ Լիանա Գրիգորյանը և Քրիստինե Գրիգորյանը: Հանդիպման 4-րդ պաշտոնյան կլինի Զավեն Հովհաննիսյանը:

Իսկ հունիսի 4-ին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքի «Տամելան» մարզադաշտում կկայանա Կանանց Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի Ֆինլանդիա-Նիդեռլանդներ հանդիպումը: Հանդիպման մրցավարների տեսուչ է նշանակվել ՀՖՖ տեսուչ Քնարիկ Գրիգորյանը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում