Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ, մանկավարժ Յուրի Մինասյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի նկարիչների միությունից հայտնում են, որ նկարչի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 3-ին ժամը 18:00-20:00-ն «Զոլեր» սգո սրահում (հասցե՝ Գրիգոր Հասրաթյան 25/3): Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը՝ հունիսի 4-ին, ժամը 13:00 նույն վայրից:

Յուրի Մինասյանը 1963թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1969 թվականին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1970թվականից դասավանդում էր Երևանի գեղարվեստի ուսումնարանում։

Յուրի Մինասյանի կոմպոզիցիաներն առանձնանում են հայ քանդակագործության ավանդույթների հարազատությամբ:

Նրա գործերից պահվում են Հայաստանի մի շարքթանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում, արտերկրի մի քանի պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։ Նա 1969 թվականից մասնակցում է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, մրցույթներում արժանացել է մրցանակների:

Հայերեն Русский

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ