Սպորտ

Շանթ Սարգսյանը 5-րդն է «Aktobe open»-ում

1 րոպեի ընթերցում

Շանթ Սարգսյանը 5-րդն է «Aktobe open»-ում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները «Aktobe open»-ի` Վլադիմիր Դվորկովիչի հուշամրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր, Շանթ Սարգսյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: 6 միավորով Մանուէլ Պետրոսյանը 9-րդն է: Մրցաշարի հաղթողը 7,5 միավորով Իրանի ներկայացուցիչ Պարհամ Մաղսուդլուն է:

«Aktobe open»-ի` Վլադիմիր Դվորկովիչի հուշամրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար: «Aktobe open»-ին մասնակցում է 90 շախմատիստ՝ աշխարհի 22 երկրից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում