Գյումրու դրամատիկական թատրոնը «Երիտասարդություն. Թատրոն. Ֆեստ» միջազգային փառատոնին ներկայացել է «Շարքային Թռչնակ»-ով

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Սանկտ Պետերբուրգում կայացած «Երիտասարդություն. Թատրոն. Ֆեստ» միջազգային փառատոնին ներկայացել է «Շարքային Թռչնակ» բեմադրությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, XXV միջազգային թատերական փառատոնն անցկացվել է Ա.Ա.Բրյանցևի անվան պատանի հանդիսատեսի պետական ​​թատրոնում՝ մայիսի 24-30-ը։ Փառատոնի ծրագիրը ներառել է 27 ներկայացում, որոնք պատրաստել էին Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Բրազիլիայի, Իրանի, Իրաքի, Թունիսի և այլ երկրների թատրոնները։

Ամեն տարի փառատոնը համախմբում է ոչ միայն լավագույն ներկայացումներ ամբողջ աշխարհից, այլև ժամանակակից արվեստի գործիչների՝ ռեժիսորների, թատերագետների և պրոդյուսերների։ Ըստ փառատոնի կոնցեպտի՝ ներկայացումը պետք է հետաքրքիր լինի երիտասարդներին՝ օրիգինալ բովանդակությամբ և ռեժիսորական լուծումներով. այն պետք է արտացոլի ամենաժամանակակից թատերական միտումները։ Նախկինում այս փառատոնը կոչվել է «Ռադուգա»։

«Այս փառատոնին Գյումրու թատրոնը մասնակցում էր առաջին անգամ։ Մեզ համար մեծ պատիվ էր փառատոնի փակման օրը հանդես գալ. ներկայացրել ենք Ուիլյամ Ուորթոնի «Շարքային Թռչնակ»-ը հոգեբանական դրաման. ռեժիսոր՝ Տաթև Մելքոնյան։ Ներկայացումը շատ ջերմ ընդունելության արժանացավ, ինչի վառ ապացույցը եղավ այն, որ Գյումրու թատրոնը դարձավ փառատոնի պաշտոնական անդամ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանն՝ ավելացնելով, որ փառատոնի շրջանակներում կան նաև համագործակցության նախնական պայմանավորվածություններ։ «Փառատոնի առանձնահատկությունը նաև այն է, որ շատ են տարբեր երկրների փառատոնների կազմակերպիչները, և Գյումրու թատրոնն արդեն իսկ երեք նմանատիպ փառատոնների մասնակցության պայմանավորվածություններ ձեռք է բերել։ Նշեմ, որ այսօր բավական բարդ է ռուս թատերագետների դրական արձագանքին արժանանալ, երբ ներկայացված են լավագույն ներկայացնումները, և շատ ուրախ եմ, որ Հայաստանն այս առումով իր խոսքն ասաց ու դրական արձագանքների արժանացավ»,- նշեց Լյուդվիգ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ թատրոնը փառատոնին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Փառատոնի ավարտին թատրոնն արժանացել է փառատոնի դիպլոմի ու արձանիկի․ 2018 թվականից մասնակիցներին շնորհվում է արձանիկ, որը հատուկ փառատոնի համար նախագծել է հայտնի քանդակագործ Վլադիմիր Գորևը։

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան