Սպորտ

Էլինա Ավանեսյանը հաղթելով աշխարհի 8-րդ ռակետին` «Ռոլան Գարոս»-ի 1/8 եզրափակիչում է

1 րոպեի ընթերցում

Էլինա Ավանեսյանը հաղթելով աշխարհի 8-րդ ռակետին` «Ռոլան Գարոս»-ի 1/8 եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Էլինա Ավանեսյանը Ֆրանսիայի բաց առաջնության` «Ռոլան Գարոս»-ի 1/8 եզրափակիչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փարիզում ընթացող «Ռոլան Գարոս»-ի կանանց մենախաղիերրորդ շրջանում Ավանեսյանը մրցեց աշխարհի 8-րդ ռակետ չին Ժեն Ցինվենի հետ ևառավելության հասավ 3 սեթերից հետո` 3:6, 6:3, 7:6 (10:6) հաշվով:

«Ռոլան Գարոս»-ի 1/8 եզրափակիչում Էլինա Ավանեսյանի մրցակիցը դեռևս հայտնի չէ:

Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի 4 հիմնական մրցաշարերից մեկը համարվող «Ռոլան Գարոս»-ըկեզրափակվի հունիսի 9-ին:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում