Պաշտոնական

Վահագն Խաչատուրյանն ու Ալեն Սիմոնանը նախագահի նստավայարում զրուցել են երեխաների հետ

1 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանն ու Ալեն Սիմոնանը նախագահի նստավայարում զրուցել են երեխաների հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի և «Դանիելյան» արվեստի կենտրոնի սաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահական նստավայրի բացօթյա տարածքում կայացել են պատանի ստեղծագործողների ցուցահանդեսը և նվագախմբի համերգային կատարումները:

Երեխաների համար կազմակերպվել է նաև ժամանցային-մշակութային միջոցառում:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ծանոթացել են ներկայացված աշխատանքներին, շրջել տաղավարներով, ունկնդրել երաժշտական կատարումները և զրուցել երեխաների հետ:

Միջոցառման ավարտին միջոցառման մասնակիցները նվեր են ստացել:

n1.jpg (2.25 MB)

n2.jpg (2.72 MB)

n3.jpg (2.27 MB)

n4.jpg (1.82 MB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում