Տարածաշրջանային

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ընդդիմադիր կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ընդդիմադիր կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձինք հարձակվել են Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» կենտրոնական գրասենյակի վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik Georgian–ն՝ հղում կատարելով կուսակցության մամուլի ծառայությանը:

Հարձակումը տեղի է ունեցել գիշերը։ Անհայտ անձինք մահակներով ջարդել են ապակիները, վնասել տեխնիկան։

Կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ հարձակմանը մասնակցել է մոտ 100 մարդ։ Նրանք նաև կուսակցականներին սպառնացել են բռնությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում