Սպորտ

Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակիչում է

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմի անդամ Անի Հովսեփյանը հերթական հաղթանակն է տոնել վարկանիշային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թաիլանդում ընթացող Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի 66 կգ քաշային Հովսեփյանը հերթական հաղթանակն է տոնել օլիմպիական վարկանիշային մրցաշարում: Եվրոպայի բրոնզե մեդալակիրն այս անգամ պարտության մատնեց Նոր Զելանդիայի ներկայացուցիչ Սառա Վառեռաուին: Առաջին ռաունդում 5:0 հաշվով հաղթելուց հետո երկրորդում Հովսեփյանը նոկաուտի ենթարկեց մրցակցին` դուրս գալով քառորդ եզրափակիչ:

Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցաշարը վերջինն է, որտեղ բռնցքամարտիկները կկարողանան ուղեգիր նվաճել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի դեռևս ոչ մի ուղեգիր չի նվաճել բռնցքամարտում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում