Հայաստանը ԵԱՏՄ շուկա արտահանումն ավելացրել է 14 անգամ․ Միխայիլ Միշուստին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Հայաստանը 14 անգամ ավելացրել է արտահանումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շուկա, իսկ երկրի համախառն ներքին արդյունքի աճը գերազանցել է 8,5 տոկոսը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսմասին ՌԴ վարչապետն ասել է ԵԱՏՄ-ի 10-ամյակի կապակցությամբ Ռոսիա-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Միշուստինը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունից օգուտ են ստանում բոլոր հինգ անդամ պետությունները՝ հստակեցնելով, որ դա առաջին հերթին ներքին սահմաններին մաքսային հսկողության բացակայության արդյունքում է։

«Արտոնյալ հասանելիության շնորհիվ, ընդհանուր առմամբ, բազմապատկվել են փոխադարձ առևտրի ծավալները։ Օրինակ, Հայաստանը միության շուկա արտահանումն ավելացրել է 14 անգամ, Բելառուսը և Ղազախստանը՝ ավելի քան կրկնակի, Ղրղզստանը՝ եռակի», -ասել է ՌԴ վարչապետը։

Միշուստինն անդրադարձել է նաև ԵԱՏՄ անդամ երկրների համախառն ներքին արդյունքների աճին և հայտնել, որ նախորդ տարվա արդյունքներով գերազանցվել են համաշխարհային տեմպերը։

Ռուսաստանի կառավարության ղեկավարն ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ անդամակցող պետությունների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ՀՆԱ-ի աճի տեմպերն ավելի բարձր են, քան ԱՊՀ երկրներում, որոնք ներգրավված չեն նման խորացված ինտեգրացիոն ձևաչափում:

«Նախորդ տարի Հայաստանի համախառն ներքին արդյունքի աճը գերազանցել է 8,5%-ը։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 4%-ը: Նմանատիպ իրավիճակ է, ի դեպ, նաև Ղրղզստանում, որտեղ ՀՆԱ-ի դինամիկան 2023 թվականին նույնպես բարձր է եղել»,- հայտնել է Միշուստինը։

Հայերեն العربية English فارسی Русский Türkçe 简体中文

Համահայկական խաղերի դահուկավազքի դասական ոճում լավագույններն Աշոցքի ու Սոչիի ներկայացուցիչներն են

Համահայկական խաղերի սպորտային պարերի մրցաշարում աննախադեպ մասնակցություն ունենք. գլխավոր մրցավար

Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների աշխատավարձից բռնագանձվող գումարի չափ է սահմանվել 20 տոկոսը

ԵՄ-ն 134 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային և պետք է օգնի ավելի շատ. Կալաս

Թբիլիսիում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան 30 ընդդիմադիր է ձերբակալվել

Թրամփը մաքսատուրքերը կքննարկի Կանադայի վարչապետի և Մեքսիկայի ղեկավարության հետ

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի սկզբի համեմատ բարձր է մնում 21 սմ-ով

Մարտունիի համայնքապետն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպանատան քաղաքական խորհրդականին

«Ալիե պառուսա» բնակելի համալիրում պայթյունից վիրավորվել է Դոնբասում գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում 2025 թվականի հունվարին գրանցվել է 97 ծնունդ