Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին գրանցվել է որպես նախագահի թեկնածու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին առավոտյան գրանցել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:

Ըստ Tasnim-ի՝ Լարիջանին բավական լուրջ հեռանկարներ ունեցող թեկնածու է նախագահի պաշտոնի համար։ Նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր՝ աշխատելով որպես մշակույթի նախարար, Իրանի Իսլամական Հանրապետության հեռարձակող ընկերության նախագահ, Նպատակահարմարության խորհրդի անդամ, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար և Խորհրդարանի խոսնակ։

Նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման մեկնարկը սկսվել է մայիսի 30-ին։ Այդ օրն իր թեկնածությունն է ներկայացրել Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանագնաց Սայիդ Ջալիլին։

Ընտրություններին մասնակցել ցանկացողներին տրամադրվել է հինգ օր ժամանակ՝ դիմելու Ներքին գործերի նախարարություն և առաջարկելու իրենց թեկնածությունը։ Հունիսի 4-ից բոլոր գրանցվածների թեկնածությունները 7-օրյա ժամկետում կուսումնասիրվեն, հաստատված թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին։ Նախընտրական քարոզարշավը տեղի կունենա հունիսի 12-26-ը, իսկ նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 28-ին։

Եթե ​​թեկնածուներից ոչ մեկն առաջին փուլում չստանա ձայների մեծամասնությունը, ապա հուլիսի 5-ին նախատեսված է երկրորդ փուլը, որին կմասնակցեն առաջին փուլի արդյունքներով առավել թվով ձայներ հավաքած երկու թեկնածուները։

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում, քանի որ մայիսի 19-ին Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել էր երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Նրա հետ ուղղաթիռում էին Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և երկրի մի շարք պետական գործիչներ։ Օդանավի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները՝ ընդհանուր առմամբ 8 հոգի, զոհվել են:

Հայերեն English Français Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին